Մենք ասում էինք՝ Ադրբեջան, Արցախը պետք է լինի անկախ պետություն, ինքը կորոշի իր ապագան, միջազգային հանրությունը համաձայն էր, դրա դիմաց պատրաստ էինք ազատել որոշ տարածքներ 5+2: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Բայց մինչեւ չլուծվեր կարգավիճակի հարցը, մենք չէինք պատրաստվում ազատել այդ տարածքները: Մենք ասում էինք՝ Ադրբեջան, եթե դու սկսես պատերազմ, մենք երկու բան կանենք. Առաջինը, «Իսկանդերով» կխփենք քո գազանավթային ուղիներին եւ քո ֆինանսական պորտալարը կկտրենք, գումարած Արեւմուտք, տիրություն արա քո միլիարդներին դրածդ հողի մեջ, որովհետեւ եթե Ադրբեջանի գյամերը չքաշես, մենք կսատկացնենք, կթաղենք քո միլիարդները: Երկրորդ, ասում էինք՝ Ադրբեջան, եթե պատերազմ սկսես ու երկար տեւեց, մենք Արցախի անկախությունը կճանաչենք, դրանով վերջ կդնենք բանակցային այդ ձեւաչափին: Ասում էինք՝ աշխարհ, չես ուզում չէ՞, որ նավթագազային ուղիներին խփենք, չես ուզում չէ՞, որ մենք հիմա Արցախի անկախությունը ճանաչենք եւ ստոպ տանք բոլոր բանակցություններին: Դե ուրեմն Ալիեւի գյամերը քաշի եւ աշխարհը քաշում էր Ալիեւի գյամերը այս երկու հանգամանքներից ելնելով: Ալիեւը խոստովանում էր, որ աշխարհն իր գյամենրը քաշում է»,-ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով, դրանից հետո եղավ դավաճանություն. «Պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունները տվեցին երաշխիքներ, որ չեն խփելու նավթագազամուղերին: Ոչ միայն չեն խփելու, այլեւ պատերազմի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց կառուցել նոր գազամուղ դեպի Եվրոպա: Սա խայտառակություն, է տենց բան չի կարող լինել»,-ասաց Աշոտյանը: