Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում է։ Մեկնարկել է նախարար Զարիֆի ռեգիոնալ այցը, որի ընթացքում նա բացի Բաքվից, այցելելու է նաեւ Երեւան, Թբիլիսի եւ Մոսկվա։ Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում արդեն հայտարարել է, որ «Իրանն ուրախ է, որ եղբայրական եւ բարեկամ Ադրբեջանի տարածքներն ազատագրվել են օկուպացիայից եւ այդ հողերը վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո են»։

Այցի ընթացքում, Իրանի ԱԳ նախարարը ադրբեջանական կողմի հետ քննարկելու է Ղարաբաղին առնչվող հարցեր, ինչպես օրինակ՝ «Ղարաբաղում կայունության պահպանումը, ազատագրված տարածքների վերականգնում», ինչպես նաեւ հարցեր երկկողմ համագործակցության հետ կապված, որոնք մասնավորապես առնչվում են նաեւ «Հյուսիս-Հարավ» եւ «Հարավ-Արեւմուտք» միջանցքներին։