Եթե աշակերտների թվով ենք ֆինանսավորում դպրոցը, ապա գյուղական փոքր դպրոցները երբեք չէին կարող ունենալ բավարար ֆինանսավորում: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշում կայացվել դպրոցների ֆինասնավորմանբ համր հիմք ընդունել ոչ թե աշակերտերի թիվը, այլ դասարանների:

Նրա խոսքով, հիմա ֆինանսավորման մեխանիզմն ավելի ճկուն են դարձրել, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում նաեւ դասարանների թիվը:

«Սովորողների թվով ֆինանսավորումը բերում էր նրան, որ դպրոցները փորձում էին դասարանները կազմավորել երեխաների առավելագույն թվով, ինչը բարդացնում էր ուսուցիչների գործը: Իսկ հիմա կփորձեն ավելի շատ դասարաններ կազմավորել՝ ավելի քիչ երեխաներ ընդգրկելով ամեն դասարանում: Դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի առումով»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով դպրոցների տնօրենների ընտրության կարգին, Ժաննա Անդրեասյանը նշեց, որ տնօրենների ընտրության կարգում խնդիրներ կան եւ դա է պատճառը, որ կառավարության ծրագրով նախատեսված է  տնօրենների ընտրության վերանայում. «Մենք համապատասխան կարգերը վերանայել ենք, ուղղակի  ձգձգումներ եղան դրանք հաստատելու հետ: Առաջիկայում այդ հաստատումները տեղի կունենան»:

Ինչ վերաբերում է կոնկրետ Աբովյանի թիվ մեկ դպրոցին, նա նշեց. «Այդ դպրոցում տեղի են ունեցել  տնօրենի ընտրությունները, ձայները հավասար կիսվել են եւկու հավակնորդների միջեւ: Համապատասխան գործող կարգի, այս պարագայում վերջնական որոշումը պետք է կայացվի նախարարի հրամանով: Քանի որ ունենք այսպիսի կիսված իրավիճակ, այդ մտահոգությունները հեն դրա հետ են կապված»: