Հունվարի 25-ից խանութներում կամ հասարակական տրանսպորտում ավստրիացիները պետք է ռեսպիրատորներ կրեն սովորական կտորե դիմակների փոխարեն: Նորարարության մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է ՌԲԿ-ը:

Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը հայտարարել է, որ ռեսպիրատորն ավելի հուսալի է, քան սովորական դիմակը: Local-ի հաղորդմամբ՝ ռեսպիրատորի գինը կլինի մոտ 1 եվրո:

Բացի այդ, ուժի մեջ է մտել հանրային վայրերում մարդկանց միջեւ առնվազն 2 մ հեռավորություն պահպանելու պահանջը:

Կուրցը նաեւ հայտնել է մինչեւ փետրվարի 7-ը լոքդաունի երկարացման մասին: