Կիրակի պայթյուն է տեղի ունեցել Պորտուգալիայի Վալոնգու քաղաքում, ինչի հետևանքով երկու մարդ լուրջ վնասվածքներ են ստացել:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ազգային գվարդիայի և արտակարգ իրավիճակների գործակալության աղբյուրներին, պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9-ին (երևանյան՝ 13:00):

Վիրավորները 56-ամյա և 24-ամյա տղամարդիկ են: Նրանց հիվանդանոց են տեղափոխել: Միջադեպի պատճառը դեռևս ճշտվում  է: