Կիրակի առավոտյան տասնինը չվերթ հետաձգվել է, չորս չվերթ՝ չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում, պարզ է դարձել «Յանդեքս: Չվացուցակ» ծառայությաւն տվյալներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կիրակի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգել են ինը չվերթ, մեկը՝ չեղարկել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է յոթ, չեղարկվել՝ երկու չվերթ, «Շերեմետեւոյում» հետաձգվել է երեք չվերթ, մեկը՝ չեղարկվել:

Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է ՌԻԱ Նովոստի-ին, որ Մոսկվայում կիրակի սպասվում է մառախուղ, մինչեւ 5 աստիճան տաքություն, իսկ ձյան բարձրությունը կնվազի մինչեւ 28 սանտիմետրով: