Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 998-ով: 16 մարդ մահացել է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 252 972 դեպք:

Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում քովիդ կլինիկաներից դուրս է գրվել 1 892 մարդ, համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 240 629 հիվանդ: Մահացել է 3 038 բուժառու: