Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, Վրաստանում բերման է ենթարկվել Իրկուտսկից քրեական հեղինակություն Ալեքսեյ Լենիվցեւը՝ Կոս կեղծանվամբ: Նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ հանցախումբ կազմակերպելու համար:

Քննության վարկածով՝ Կոսն իր համախոհների հետ միասին ապահովել է մարմնավաճառներով, այդ թվում՝ անչափահաս, օտարերկրացիաներին, որոնք ժամանել են Բայկալ: Ընդ որում՝ կանանց ստիպել են մատուցել ինտիմ ծառայություններ՝ ծեծելով եւ անգամ ստիպելով թմրանյութեր օգտագործել:

Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ Բաթումիում բերման է ենթարկվել Ռուսաստանի քաղաքացի, որը գնտվում է Ինտերպոլի գծով միջազգային հետախուզման մեջ: Ռուսաստանցու տվյալները ոստիկանությունում չեն ներկայացրել՝ նշելով միայն նրա անվան առաջին տառերը՝ Ա.Լ., եւ հավելել են նրա ծննդյան տարեթիվը՝ 1987:

Ալեքսեյ Լենիվցեւը Բաթումիում բնակարան էր վարձակալել 2020 թվականի հունվարից, սակայն Վրաստանից մեկնել չէր կարող, քանի որ արդեն փետրվարին իշխանությունները դադարեցրել էին ավիահաղորդակցությունն ուրիշ պետությունների հետ:

Հայրենիքում Կոս կեղծանունը ստացած Ալեքսեյ Լենիվցեւը մեղադրվում է մի շարք հանցագործությունների կատարման մեջ, այդ թվում՝ հանցավոր խմբի կազմակերպում, մարդու առեւանգում, շորթում, անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշում եւ մարմնավաճառության կազմակերպում: