ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր դարձյալ «փայլեց» իր՝ պատգամավորին ոչ հարիր պահվածքով։ Իշխանության «կարկառուն» ներկայացուցիչը, հերթական անգամ խուսափելով հանրությանը հուզող հարցերին պատասխանելուց, ճողոպրեց սենյակ։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Կարճ ժամանակ անց, երբ Yerkir.am-ը կրկին փորձեց Սարգսյանից հարցազրույց վերցնել, նա հրավիրեց ներս՝ ոչ թե երկրի ներքաղաքական ծանր վիճակի մասին զրուցելու, այլ ջուր ծեծելու, իր սեղանի բարիքները ցուցադրելու։

Yerkir.am-ի դիտարկմանը՝ Դուք պարտավոր եք պատասխանել հանրությանը հուզող հարցերին, արձագանքեց. «Պատասխանում եմ, պարբերաբար ստատուսներ եմ գրում»։

Մանրամասները`տեսանյութում: