ԱՄՆ պաշտպանության նորանշանակ նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Միացյալ Նահանգների համար դաշինքի կարևորությունը և քննարկել Աֆղանստանում և Իրաքում առաքելությունները: Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։

«Այդ զանգը Օսթինի՝ որպես պաշտպանության նախարար առաջին զանգն էր օտարերկրյա առաջնորդին։ Հեռախոսազրույց ընթացքում Լլոյդ Օսթինն ընդգծել է Միացյալ Նահանգների համար ՆԱՏՕ-ի կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Օսթինը և Սթոլթենբերգը «քննարկել են Աֆղանստանում և Իրաքում ընթացիկ առաքելությունները»։

«Պաշտպանության նախարարը հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է Սթոլթենբերգի հետ սերտ աշխատանքային հարաբերությունների զարգացմանը․ նրանք երկուսն էլ պարտավորվել են առաջիկա ամիսներին խորհրդակցություններ անցկացնել»,-ասված է հաղորդագրությունում։

Նախօրեին Սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված Օսթինի թեկնածությունը: