Մոսկվայում չարտոնված ցույցի ընթացքում բերման ենթարկված բոլոր անչափահասները ազատվել են ոստիկանության բաժանմունքներից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Մարինա Լիտվինովիչը:

«Անչափահասներին տարել են երեք բաժանմունքներ՝ Ֆիլի-Դավիդկովո, Տվերսկոյ, Պրեսնենսկի: Ներկայումս բոլորը ազատ են արձակվել ոստիկանությունից: Ինչպես ինձ հաջողվեց պարզել, նրանք բոլորը չէին մասնակցում Նավալնու աջակցության ցույցին, բայց պատահաբար գտնվում էին այն վայրում, որտեղ այն անցկացվում էր»,- ասել է նա: