Շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինսկայա հրապարակում, չարտոնված ցույցին մասնակցում է շուրջ 4 հազար մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը:

«Պուշկինսկայա հրապարակում մոտ 4000 մարդ է հավաքվել չարտոնված միջոցառմանը մասնակցելու համար», — ասել է ոստիկանության մամուլի ծառայությունը: