Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակում տեղ են գտել 22 ֆուտբոլիստներ, Հայաստանի ազգային հավաքականի ավագը բացակայում է:

Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը: Հայ կիսապաշտպանն ունի մկանային խնդիրեր:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջին հանդիպումը:

«Ռոմա» — «Սպեցիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: