Աշխարհի տարբեր երկրներից ընկերությունների աշխատակիցների տվյալները, որոնք հաքերները գողացել էին 2020-ի օգոստոսին, պարզվել է, հասանելի են Google-ի որոնման միջոցով: Այս մասին հայտնել է Check Point Software Technologies ընկերությունը, գրում է Meduza-ն:

Հաքերները հազարավոր կորպորատիվ աշխատակիցների հաշիվների տվյալները ձեռք են բերել ֆիշինգային գրոհի արդյունքում:

Լոգիններն ու գաղտնաբառերը, որոնք զոհերը ներմուծել են ֆեշինգային կայքում, տեքստային ֆայլերի տեսքով գնացել են դեպի կոմպրոմատացված սերվերներ։

«Google-ի որոնման համակարգի ալգորիթմը… ունակ է ինդեքսավորելու հաքերների էջերը, որտեղ նրանք ժամանակավորապես պահում են գողացված հաշիվները»,- ասված է Check Point Software Technologies-ի վերլուծության մեջ: «(Որոնման համակարգը) ավտոմատ կերպով ներառել է որոնման արդյունքներում գողացված տեղեկատվությամբ ֆայլերը, ինչը դրանք հասանելի է դարձնում յուրաքանչյուր օգտվողին, ով համապատասխան հարցում է կատարում»:

Ընկերությունից Google-ին հայտնել են, որ որոնող համակարգը ինդեքսավորել է «հաքերային սխալները», եւ այժմ հարձակման զոհերը կարող են գտնել գողացված տվյալները եւ փոխել դրանց գաղտնաբառերը: