Հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է մինչեւ 1090 մարդ, հաղորդում է «Օվդ-ինֆո»-ն:

Ակցիաներ են ընթանում Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Ինքը՝ Նավալնին, գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում, իսկ նրա կինը՝ Յուլիան, ձերբակալվել է Մոսկվայում ակցիաների ժամանակ:

Ամենից շատ ձերբակալություններ են եղել հետեւյալ քաղաքներում՝

•             Մոսկվայում՝ 300 մարդ,

•             Սանկտ Պետերբուրգում՝ 162,

•             Նովոսիբիրսկում՝ 90,

•             Կրասնոյարսկում՝ 46,

•             Վլադիվոստոկում՝ 35:

Նավալնուն ձերբակալել էին հունվարի 17-ին «Շերեմետեւո» օդանավակայանում Գերմանիայից ժամանելուց հետո: Դատարանը նրան կալանավորել է մինչեւ փետրվարի 15-ը «Իվ Ռոշի» գործով փորձնական ժամկետի պայմանները խախտելու համար: Նրա պատիժը իրականով փոխարինելու ՊԿԴԾ հայցով դատը նախատեսված է փետրվարի 2-ին, հաղոդում է Կոմերսանտը: