Ուրբաթ, հունվարի 22-ին, Կիեւում գտնվող IQ բիզնես-կենտրոնի մոտ ձերբակալվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Դմիտրի Նեսկրոմնին: Սակայն ձերբակալությունից հետո նա անմիջապես ձեռնաշղթաներով փախել է, գրում է Страна.ua-ն:

Նախկին ուժայինը կալանավորվել է ՈՒԱԾ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Անդրեյ Նաումովի պատվիրված սպանությունը կազմակերպելու համար գումար փոխանցելու կասկածանքով:

Նեսկրոմնիի փախուստի հետ կապված հետախուզում է հայտարարվել: Իրավապահները նույնիսկ պետական սահմանին փարոսեր են տեղադրել:

Նաումովի սպանության կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել նաեւ ՈՒԱԾ «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակից Անդրեյ Ռասյուկը: