Իրաքը վերսկսել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսային սահմանափակումները թուլացնելուց հետո, հաղորդում է Mehr-ը:

Վերսկսվել են Ան Նաջաֆ-Թեհրան եւ Ան Նաջաֆ-Մեշհեդ ավիաերթուղիները:

Իրաքի իշխանությունները մի շարք երկրներ թռիչքների արգելք էին սահմանել:

Իրանում կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել հունվարի 14-ին: Մինչ օրս միայն 5 պացիենտի մոտ է հայտնաբերվել նոր շտամը: