Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին հերքում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ ցանկացած բանակացություն սկսելու ծրագրերը: Նա հայտարարել է, որ միակ ընդունելի ձեւաչափը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Սպիտակ տան վերադարձն է, գրում է Tasnim-ը:

Իտալական la Repubblica պարբերականի հետ զրույցում Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ գաղտնի շփումների մասին տեղեկությունները:

Պատասխանելով Բայդենի օրոք Իրան-ԱՄՆ երկխոսության հավանականության մասին հարցին՝ Արաղչին ասել. «Կարծում եմ՝ դեռ կա բավարար արդյունավետ ձեւաչափ, որը նախատեսված է այդ ծրագրով: Նրանք լքել են բանակցությունների սեղանը, սակայն կարող են վերադառնալ եւ քննարկել:

Հնարավորություններ միշտ կան, կողմերը պետք է իմանան՝ ինչպես օգտագործել դրանք:Կան հնարավորություններ եւ՛ Իրանի, եւ՛ ԱՄՆ-ի համար: Հուսով ենք, որ նոր վարչակազմը ճիշտ որոշում կկայացնի»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական է, որ ԱՄՆ-ն կվերադառնա ծրագրին եւ կչեղարկի պատժամիջոցները, նա ասել. «Այն, ինչ խնդրում է Իրանը, իրատեսական է. պարզապես վերադառնալ համաձայնագրին, որից հրաժարավել էր Թրամփը: Ես այլ տարբերակներ չեմ տեսնում: Մենք բանակցություններ ենք վարել բարի կամքի ոգով: Այժմ նոր վարչակազմը պետք է շտկի իր նախորդների սխալները»: