Մենք փաստաթղթերում ողջունում ենք ապաշրջափակումը, ասում ենք՝ շատ լավ է, պետք է շրջափակումից դուրս գանք և պետք է դուրս հանենք մեր հարևան երկրին՝ Ադրբեջանին, բայց ստացվում է, որ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ըստ նրա՝ այդ անարդարության մասին օր առաջ պետք է բարձրաձայնվի, իսկ հետպատերազմական շրջանում առաջացած խնդիրներից օրհասականը, որը պետք է լուծվի, Քարվաճառի ավտոճանապարհի վերագործակումն է:

«Արցախը պետք է ապաշրջափակվի: Այսօր Ճամբարակից, Մարտունուց, Վարդենիսից շատերն աշխատում են Արցախում: Նախկին 80 կմ ճանապարհի փոխարեն հիմա Արցախ են հասնում 300-400 կմ կտրելով», — ներկայացրեց պատգամավորը՝ առաջարկելով, որ ռուս խաղաղապահները երաշխավորեն Արցախ մեկնողների անվտանգությունը: