Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին` ժամը 11։44-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ․ Խ․, ծնված 1979 թ․) Հաղարծին բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մ սահել դեպի ձորը և գլխիվայր շրջված ընկել Աղստև գետը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան գետից դուրս է բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: