18–ամյա Զորիկ Շահրամանյանին ծառայության սկզբից սիրում էին բոլորը՝ ծառայակիցներն ու հրամանատարները․ պատճառը Զորիկի հոգատար ու բարի տեսակն էր, հերոսի մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց  հայրը՝ Վախթանգ Շահրամանյանը․ «Ես հպարտ եմ, որ որդիս հերոս է, ինքը գնաց սպարապետի ու մյուս հերոսների մոտ, ես, լինելով 20 տարվա զինծառայող, այնքան չեմ հասցրել անել, որքան Զորիկն արեց երկու ամսվա ընթացքում, ինքը հերոսացավ ու հանգչում է հերոսների կողքին»,-ասում է նա։

Զորիկը ծնվել ու մեծացել է զինվորականի ընտանիքում, հայրենիքի հանդեպ սերն և բանակում ծառայելու ոգևորությունը մեծ էր․ դպրոցական տարիքում հաճախ է եղել  ռազմականացված ճամբարներում, զբաղվել սպորտով, մասնակցել մրցույթների ու օլիմպիադաների,  մեծ խանդավառությամբ էլ անցել բանակային ծառայության։

Զորիկի հայրը պատերազմը սկսվելուն պես գնացել էր Արցախ,  որդուն հանդիպել էր սեպտեմբերի 30–ին,  որն էլ եղավ նրանց վերջին հանդիպումը․ «Հասա մարտական դիրք, Զորկիը ինձ տեսավ, զարմացավ, ասեց ինչի՞ ես եկել,  բայց միևնույն ժամանակ նկատեցի  նրա ոգևորությունը»։

Դրանից հետո որդու հետ շփվել են միայն հեռախոսով, որի ընթացքում էլ  հայրը երբեք որդու ձայնի մեջ ընկճվածություն չի նկատել․ միշտ համարձակ ու վստահ է խոսել։

Որդու հոգեհանգստի օրը կրկնակի ցավ ապրեցին, երբ իմացան զինադադարի ու Արցախի մեծ մասը հանձնելու մասին, բայց Վախթանգ Շահրամանյանը լավատես է, դեռ ամեն ինչ կորած չէ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Video Player