Դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել է, լրագրողների հետ ճեպազրույցում արձանագրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր էլ առանց ընդդիմության հետ քննարկումների նորից թեկնածուներ են առաջադրել:

«Բնականաբար, մենք չենք կարող հանդուրժել այդ վարքագիծը», — ասաց պատգամավորը:

Նա հայտարարեց, որ ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չեն մասնակցելու:

«Որոշումը քաղաքական է: Մասնագիտական տեսանկյունից թեկնածուների հետ խնդիր չկան», — ասաց նա՝ ավելացնելով, որ երկուսին էլ որակելով պորֆեսիոնալ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: ԲԴԽ անդամների պաշտոններում «Իմ քայլ»-ն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: