«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը: Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ.

. զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը,

. անհայտ կորած զինծառայողների ընտանիքները։