Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց և օր ու արև չեմ տալու պետությունը խարխլող թյուրիմացություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ժամը 12-ին Ազգային ժողովում նախատեսված է արտահերթ նիստ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու մասին:

Կասկած չկա, որ իշխանությունը փորձում է դամոկլյան սուր կախել դատական իշխանության անկախության գլխին՝ փորձելով ոչնչացնել պետական համակարգի հանցավորությունը հակակշռող վերջին սյունը: