Վրաստանում կորոնավիրուսով վարակվման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է 1137-ով: Մահացել է 11 մարդ:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ այսօր հայտնաբերվել է վարակման 251 071 դեպք:

Միաժամանակ, վերջին 24 ժամում կովիդ-կլինիկաները լքել են 1 179 մարդիկ, համավարակի սկզբից ապաքինվել է 238 101 պացիենտ: Մահացել է 2 998-ը:

Մեկ օրում կատարվել է 17 019 թեստ, այդ թվում 9 840-ը հակամարմինների ստուգման եւ  7 179 ՊՇՌ թեստեր:

Ներկայումս կարանտինի մեջ է 478, ստացիոնարներում՝ 3 478, կովիդ-հյուրանոցներում՝ 536 մարդ:

Վրաստանի COVID-19-ով 41 քաղաքացի բուժման է բերվել ուրիշ երկրներից: