«Հայրենիք» կուսակցությունում արշալույսները խաղաղ չեն։ Irakanum.am-ի տեղեկություններով որոշ կուսակցականններ այս օրերին «Հայրենիք»-ից դուրս գալու դիմումներ են գրում, միաժամանակ ֆեյսբուք սոցիալական ցանցում միմյանց հասցեին մեղադրանքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնում։ Մասնավորապես հեռակա բանավեճ է սկսվել «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանի և կուսակցության արդեն նախկին անդամ Լևոն Մնացականյանի միջեւ։

Մասնավորապես օրեր առաջ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել տեղեկացնելով, թե կուսակցության հազարավոր կուսակցականների հրապարակային հայտարարությունները կամ գրառումները չեն կարող արտահայտել «Հայրենիք» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը:

Բաբայանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

Պաշտոնապես հայտնում եմ, որ «Հայրենիք» կուսակցության հազարավոր կուսակցականների հրապարակային հայտարարությունները կամ գրառումները չեն կարող արտահայտել «Հայրենիք» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը:
Արձանագրել ենք նաև առանձին դեպքեր, երբ որոշ կուսակցականներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս մեր կուսակցության տարբերանշանով, որպիսի պատրանք ստեղծեն, թե իբր կուսակցությունում զբաղեցնում են բարձր դիրք: Դրանով փորձ են անում իրենց վրա սևեռել լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը: Այդպիսի վարքի օրինակ է մեր կուսակցության շարքային անդամ Լևոն Մնացականյանի գործունեությունը:
Լրատվամիջոներին և մեր մյուս գործընկերներին խնդրում եմ նշված անձի հրապարակային խոսքը տարածելիս, հարցազրույցների հրավիրելիս կամ այլ քննարկումներ կազմակերպելուց լինել հետևողական, որպեսզի դրանց արդյունում ստեղծված հրապարակումները որևէ դեպքում «Հայրենիք» կուսակցության հետ չասոցացվեն:


Արձագանքելով այս գրառմանը Լեւոն Մնացականյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է
Խոսքս ուղղում եմ իրենց քաղաքական գործիչ հորջորջող, ինձնից աբիժնիկ որոշ պնակալեզների.
Երկիրն էն վիճակում ա, որ չեմ կարող լռել՝ ի տարբերություն որոշ՝ փողով քաղաքական գործիչ աշխատողների։
Լևոն Մնացականյանը ի տարբերություն պատերազմի ժամանակ պոստում կառտոշկա կլպողների, երբեք կարիք չի ունեցել հրավիրելու մեդիայի ուշադրությունը՝ էն էլ ինչ-որ կուսակցության տարբերանշանով։
Ի տարբերություն շատերի, Լևոնին մեդիայից հրավիրում են, ոչ թե մեդիա ՈՒՂԱՐԿՈՒՄ։
Որոշ ԱՆԴԱՄՆԵՐ լեզու են առել, որովհետև հերթական սխալից հետո խաթր արեցի մի շատ հարգելի մարդու ու ակնոցավոր շոպլիկին երկու տղայական ապտակ չտվեցի։
Ուղղելի սխալ ա ոչ հարգելի ԱՆԴԱՄ
Մարդու բարձր դիրքը կապված չի որևէ կուսակցության տարբերանշանի հետ (չնայած ջահելը կյանքը տենց ա պատկերացնում) իսկ ընկերներս, ծանոթներս ու բազմաթիվ լրագրողներ կփաստեն, որ բարձրաձայնել եմ սեփական թիմ ունենալու ցանկությանս մասին, քանի որ տեսակով ենթարկվող, առավել ևս քծնող չեմ։
Հ.Գ. Մուտիլովչիկ (բաբայան արսեն), քեզ էս անգամ էլ ոչ մեկ չի փրկելու, աշխատի աչքիս չերևաս պարոն ԱՆԴԱՄ։


Ստացվում է հայրենիքի մասին մտահոգվող «Հայրենիք»-ի ներկա ու արդեն նախկին անդամն անգամ սոցիալական ցանցերում չեն կարողանում զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից։