«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը չի մանրամասնում, թե ովքեր են մեղադրյալները և ինչ կարգավիճակ ունի հայտնի շիշ բռնողի փեսան, ումից սկսվել է միջադեպը։

«Շիշ բռնող» ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան Սարալանջի փողոցում ծեծել է ՔԿ ՀԿԳ քննիչի՝ ճանապարհը չզիջելու պատճառով։

Մասնավորապես՝ քննիչը ավտոմեքենայի անսարքության պատճառով փորձել է հեռացնել այն ճանապարհի երթևեկելի մասից, ինչը դուր չի եկել Շատվորյանին ու բռնություն է գործադրել քննիչի նկատմամբ։ Միջադեպի ժամանակ Շատվորյանը համարվել է զորակոչված՝ ծառայության, բայց մեքենայով ու այլ անձանց ուղեկցությամբ իրականում շրջել է Երեւանում։