Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն առաջարկեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը դարձնել զեկուցվող:

«Որոշակի մեկնաբանություններ ու հարցեր կան», — ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե համաձայն չէ հարցը դարձնել զեկուցվող. աշխատանքային քննարկում կանեն:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, թե մտահոգության առարկան կապված է ժամկետների փոփոխություն հետ, որը նաև Ֆինանասների նախարարության մտահոգության առարկան է:

Փաշինյանը նկատեց, թե զեկուցվող հարց դարձնելն այդքան էլ նպատակահարմար չէ, աշխատանքային քննարկում կանեն, հետևությունների կգան:

«Մեզ համար շատ դժվար է, դուք քննարկում եք, մենք չենք հասկանում, թե ինչ եք քննարկում, քննարկում կանենք ու հետևության կգաք», — վարչապետի աշխատակազմի ղեկավարին հորդորեց Փաշինյանը: