Իտալիայի ոստիկանությունը Նդրանգետայի մաֆիայի գործի շրջանակներում ձերբակալել է 50 մարդու եւ կենտրոնամետ հայտնի քաղաքական գործչի, հայտնում է AP-ը:

Նդրանգետան տեղակայված է Կալաբրիայի հարավային շրջանում՝ Իտալիայի «կոշիկի» ծայրին եւ գերազանցել է առավել հայտնի սիցիլիական Կոզա Նոստրային՝ դառնալով երկրի ամենահզոր մաֆիոզ խմբավորումը եւ աշխարհի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկը:

Հետաքննության ենթարկվողների թվում է UDC ոչ մեծ կուսակցության ղեկավար Լորենցո Չեզան, ով անցյալ շաբաթ հայտնվել էր ուշադրության կենտրոնում այն բանից հետո, եբ մերժել էր խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը կորցրած վարչապետ Ջուզեպպե Կոնտեի կառավարական կոալիցիային միանալու առաջարկը:

Իտալիայի ամենամեծ դատավարությունը նախաձեռնած դատախազ Նիկոլա Գրատերին ասել է, որ Չեզան կասկածվում է ծառայությունների դիմաց «Նդրանգետա»-ի համար պայմանագրեր գնելու առաջարկ կատարելու մեջ:

Եվրախորհրդարանի անդամ Չեզան հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց ասել է, որ ինքը կհեռանա UDC-ի ղեկավարի պաշտոնից՝ «հաշվի առնելով այս կոնկրետ պահը, որ ապրում է մեր երկիրը»։