Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կարծում է, որ ինչպես բոլոր մնացած մտքերը, այնպես էլ գերիների վերադարձի մասին վարչապետի միտքը փորձում են համեմել այլ երանգներով։

«Այո՛, չենք ունեցել նման քանակությամբ գերիներ, և տրամաբանորեն է, որ այստեղ խոսքը գնում էր ոչ թե ծավալների մասին, այլ գործընթացի շարունակականության մասին։ Սա է շեշտադրումը, որ այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել», — ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, թե և՛ իրավական հարթակում, և՛ որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում մեխանիզմներ կան, որոնց մասին չի բարձրաձայնվում։

«Բայց ասեմ, որ գերի վերադարձման համար շարունակական գործընթաց է գնում», — ասաց Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։