ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թալինի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ստեփանավանի, Թումանյանի, Իջևանի, Մեղրիի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մասիս-Բալահովիտ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: