Նախորդ տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում էր ունեցել մի շարք գործարարների հետ։ Մասնավորապես կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնմանն ուղղված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «ՍԻԼ կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը, «Սովրանո»-ի սեփականատեր Արման Սահակյանը, «Ալեքս հոլդինգ»-ի Սամվել Ալեքսանյանը, «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանն ու «Մենյու էյէմ»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, ով էլ ավելի ուշ նշանակվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար։

Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ գործարարների հետ հանդիպմանը հրավեր չի ուղարկվել «Սաս գրուպի»  հիմնադիր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, օլիգարխ Արտակ Սարգսյանին՝ Սասի Արտակին։ Մենք տեղեկացանք, որ գործարար Սարգսյանին հանդիպմանը չեն հրավիրել այն պատճառով, որ Սասի Արտակը մտերիմների շրջանում Փաշինյանին դավաճան ու հողատու է անվանել, ինչն էլ հասել է վերջինիս ականջին։

Փաշինյանը իրավապահներին հրահանգել է բացել դարակներն ու հանել փաստաթղթեր, որոնց հիման վրա առաջիկայում քրեական գործ կհարուցվի Արտակ Սարգսյանի դեմ։
Այլ մանրամասներ՝ առաջիկայում։

Irakanum.am