Ընտրված նախագահ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները: Բայդենը դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը:

78-ամյա Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը մասնակցում էին նախկին նախագահներից երեքը՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: Նախկին նախագահ Ջիմի Քարտերը երդմնակալությանը չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով, իսկ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը լքել էր այսօր առավոտյան:

ԱՄՆ նորընտիր նախագահը Հանրապետական կուսակության անդամ է: