Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի:  Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Տեղի կունենա խորհրդակցություն ԵվրԱզԷՍ-ի հարթակում՝ Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների թեմայով: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով: Բնականաբար,  կլինի Պուտինի ելույթը»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Նրա տվյալներով՝ խոսքը լինելու է կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարման մասին:

«Սա ինտեգրացիոն միավորման համատեքստում ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է, ես նկատի ունեմ ԵԱՏՄ զարգացումը: Սա այն բացասական հետևանքների վերլուծությունն է, որոնք մենք բոլորս ապրում ենք գլոբալ կորոնաճգնաժամի հետ կապված իրավիճակում: Եվ հիմնական խնդիրները, որոնք այժմ դրվում են, և որոնք մենք լիովին կիսում ենք հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում մեր ղազախստանցի գործընկերների նախագահության համատեքստում, իհարկե, դադարեցնելն է այս բոլոր բացասական դրսևորումները, ապա դուրս գալը աճի ուղու վրա: Շատ կարևոր թեմա է», — ասել է Պեսկովը: