Նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում Ջաբրայիլից հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու, քանի որ Ադրբեջանում սգո օր է՝ Սև հունվար կամ Արյունոտ հունվար։ Բացի այդ եղանակային անբարենպաստ պայմաններն  անարդյունավետ կդարձներ աշխատանքը»,- հավելեց Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1247 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: