Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:
Ըստ հրապարակումների՝ գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանված դագաղից և դրված գերեզմանի կողքին:
Irakanum.am-ի հետ զրուցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։