«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանը» կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նաեւ նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձեւավորել։

Մերժել են իշխանական «Իմ քայլը» եւ ՀՀԿ-ն։

ԻՔ-ում կարծում են, որ դեռ դրա ժամանակը չէ, իսկ ՀՀԿ-ից փոխանցել են, որ չեն կարծում, թե այս իշխանության օրոք այդ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործել եւ վեր հանել թույլ տրված թերացումներն ու բացթողումները։

Փոխարենը առաջարկին կողմ են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»: Հիշեցնենք, որ, ըստ ԼՀԿ առաջարկի,  հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամից. ԱԺ 3 խմբակցությունները պետք է առաջարկեն 4-ական անդամ, իսկ ԱԺ չանցած մյուս 3 ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը, ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Ինչպես նաեւ ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ ներկայացուցիչ։

Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում