«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։ Մեզ պատմեցին, որ պատերազմից հետո Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառումների համար խիստ զգուշացումներ են ստացել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, անգամ՝ օպերատորները, որոնց իր մոտ է հրավիրել Հ1-ի լրատվական հաղորդումների պրոդյուսերը եւ զգուշացրել, որ «հանգիստ նստեն տեղները»։

Մյուս ահազանգը ստացել ենք էկոնոմիկայի նախարարությունից, մասնավորապես՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։ Բոլոր այն աշխատակիցները, ովքեր դեմ են այս իշխանությանը եւ հակաիշխանական որեւէ գրառում են անում իրենց էջում, ղեկավարները կանչում են եւ վախեցնում, թե աշխատանքից կհեռացվեն։

Ի դեպ, կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում