
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ հունվարի 17-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 18-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մարգարյան փողոցի 14/57 հասցեում կառուցվող «Հայէկոնոմբանկ»-ի դրսի օդորակիչները տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Յախուջյանը դեպքի վար ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակ մասնաճյուղում՝ որպես կառավարիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: