Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն ԱՄՆ նախկին նախագահներից երեքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է ընտրված նախագահի գրասենյակը:

Երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Վաշինգտոն են ժամանել նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: 96-ամյա նախկին նախագահ Ջիմի Քարտերը Բայդենի երդմնակալությանը ներկա չի գտնվի առողջական խնդիրների պատճառով:

Հեռացող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հեռացել է Վաշինգտոնից, ուղևորվելով Ֆլորիդա:

Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, տեղական ժամանակով 12:00-ին: