Եթե կհիշեք, անցյալ տարի մայիսի ութին՝ Շուշիի ազատագրման օրը նիստ էին դրել, դատախազներն էլ շատ ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում։ Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչը մենք և ուրիշները 2․5 տարի շարունակ զգուշացնում էինք։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակում Քոչարյանի և մյուսների գործով դակատան նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը շատ մեծ խայտառակություն է, որը հիմա, ցավոք, ավելի վառ դարձավ։

«Հիմա կան շատ բացեր, որոնք բանակցությունների միջոցով հնարավոր է ի օգուտ մեզ արդյունքներ ունենալ։ Ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր և այդ ամենին ականջալուր չեղան»,– ասաց նա։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ իշխանությունների աներեսություն ապշեցնում է. «Այս ամենից հետո մնալը աբսուրդի ժանրից, և ես համաձայն եմ այն պնդումների հետ, որ նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային ու հեռանային»։

Հարցին, թե երբ է Ռոբերտ Քոչարյանը մտնելու քաղաքական դաշտ, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Ինքը շուտվանից է քաղաքականության մեջ, դրա մասին բազմիցս ասվել է։ Հետագա գործողությունների մասով դեռ առիթ կլինի խոսելու։ Դեռ ժամանակ կլինի հանրությանը ներկայացնելու, թե ինչ ձևով և եղանակով է դա լինելու»։