Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կատարել հրադադարի ռեժիմի վերահսկման խնդիրները՝ ժամանակակից կառույցներով և հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում:

Դիտորդական կետերը հագեցած են կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև շրջակա տարածքի բազմակողմանի դիտարկում անցկացնելու համար:

Ներկայումս ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և  հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ամեն օր ռուս խաղաղապահների դիտակետերի անձնակազմը վերապատրաստվում է հրադադարի ռեժիմի խախտման, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակման գործողություններին դիմակայելու համար: