Ոսկու գինն աճում է դոլարի թուլացման ֆոնին մեկ ամսում առավելագույնի հասնելուց հետո: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,46 տոկոսով կամ 8,35 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1838,25 դոլար: Արծաթի մարտյան ֆյուչերսների գինը թանկացել է 1,56 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով մինչեւ 25,253 դոլար:

Ներդրողներն ակնկալում են ամերիկյան տնտեսության խթանմանը: Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը նեեւկայացրել է 1,9 տրիլիոն դոլարի չափով երկրի տնտեսությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցով ծրագիրը, որը հավանություն է ստացել Կոնգրեսում դեմոկրատների կողմից: