ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից հայտնում են. «Հունվարի 21-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները: Խնդրում ենք չանհանգստանալ»։