«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին որակազրկվել է երկու խաղով, հաղորդում է AS-ը։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում արգենտինացի ֆուտբոլիստը 120-րդ րոպեին թիկունքից խփել էր «Աթլետիկոյի» հարձակվող Ասիեր Վիլյալիբրեի գլխին եւ ստացել կարմիր քարտ։ «Բարսելոնան» այդ խաղում պարտվել էր 2։3 հաշվով։ Մեսին առաջին կարմիր քարտը ստացավ կատալոնական թիմում անցկացրած 753 խաղում։

Նա կարող էր որակազրկվել 4-ից 12 խաղով, եթե նրա գործողությունը որակվեր «ագրեսիվ վարք», սակայն մրցավարը արձանագրությունում չի նշել, որ Մեսին ագրեսիվ վարք է դրսեւորել։

Մեսին բաց կթողնի «Կորնելիայի» հետ հանդիպումը Իսպանիայի գավաթի խաղարկությունում եւ «Էլչեի» հետ խաղը Իսպանիայի առաջնությունում։