Ես այս պահին Արցախում եմ, իսկ Վազգեն Մանուկյանը՝ Երևանում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք շարժման ներկայացուցիչները և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը այցելել են Սյունիքի մարզ։

Հիշեցնենք, որ մամուլում այսօր լուրեր տարածվեցին, թե Հայրենիքի փրկության շարժումն այսօր հանդիպումներ է նախաձեռնել Սյունիքի մարզում, և մի խումբ քաղաքացիներ իբրև թե փակել են ճանապարհը։

«Ես այս պահին Արցախում եմ, իսկ Վազգեն Մանուկյանը՝ Երևանում: Հայրենիքի փրկության շարժումն այսօր Սյունիքի մարզ պլանավորած այց չի ունեցել, հետևաբար՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,– պարզաբանել է Իշխան Սաղաթելյանը։