Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը: Նրանք փորձել են այդ կերպ արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով: Այս մասին հաղորդում է yerkirmedia.am-ը։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք պահանջում են, որ ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի կատարումը: Այսինքն, եթե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են տեղաշարժվել արցախցիների վերահսկողության ներքո մնացած տարածքով, ապա իրենց համար էլ, օրինակ, Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի Հայաստանի Հանրապետություն: