Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությունն ընդլայնում է Շուշի տանող ճանապարհն ու շարունակում դրա շինարարական աշխատանքները` համաձայն երկրորդ տեխնիկական աստիճանի, հայտնում է minval.az լրատվականը:

Ըստ գործակալության հաղորդագրության՝ ճանապարհն ունի 101.5 կիլոմետր երկարություն:

Այն ընդլայնվել է երկու ամսում և սեպտեմբերին նախատեսվում է ավարտել երկկողմանի ճանապարհի շինարարական աշխատանքներն ու այն շահագործման հանձնել: