Home»Ներքին քաղաքականություն, Տեսանյութեր, Քաղաքականություն»ԱԱԾ-ի ու Արարատ Միրզոյանի պատասխանները հիմնավոր չէին այդ տեղեկատվությունը հերքելու համար․Նաիրա Զոհրաբյան

ԱԱԾ-ի ու Արարատ Միրզոյանի պատասխանները հիմնավոր չէին այդ տեղեկատվությունը հերքելու համար․Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի արտահերթ ընտրություններ անցկացնողը, դա միանշանակ է։ Մենք տեսանք, որ ինքը տարիներ շարունակ խոսելով արդարությունից եւ սահմանադրական կարգից, ամեն օր ԱԺ-ում, Կառավարությունում իր հայտարարություններով տապալում է սահմանադրական կարգը։ Ես չեմ խոսում Արցախը հանձնելու մասին, որի իրավական գնահատականը անպայմանորեն տրվելու է եւ բոլոր պետական դավաճանները դատվելու  են, դա ընդամենը ժամանակի հարց է։ Ես խոսում եմ այն մարդու մասին, ով ամեն օր ստիպում է, որ խորհրդարանական մեծամասնությունը ոտնահարի ՀՀ Սահմանադրությունը, ով փորձում է դատական համակարգը մտցնել իր կրունկի տակ, ով իրեն չենթարկվող դատավորների հանդեպ վհուկների որս է սկսում, ով փորձում է տարատեսակ օրենքներով ճկել դատական համակարգը, միանշանակ է, որ այդ մարդը երբեւէ չի կարող լինել ազատ եւ արդար ընտրության երաշխավորը։ Եթե Փաշինյանն այդքան վստահ է իր ուժերի վրա, թող ինքը հրաժարական ներկայացնի, եւ կտեսնենք, թե խորհրդարանը ինչ ընթացակարգերով կլուծարվի, բայց ես վստահ եմ, որ ինքը փորձելու է գտնել օրենսդրական նոր մանիպուլյացիաներ, որպեսզի առանց հրաժարական տալու լծակ ունենա խորհրդարանը լուծարելու եւ պահպանելով վարչապետի պաշտոնը՝  գնա խորհրդարանական ընտրությունների»,- նշեց Զոհրաբյանը։