ԱԺ նիստի ընթացքում մանդատից հրաժարված պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը փոխանցվեց Աննա Գրիգորյանին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու արձանագրությունը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը»-ի նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր 2020-ի դեկտեմբերի 18-ին։ Աննա Գրիգորյանն էլ նախորդ տարեվերջին հայտարարեց, որ որոշում է կայացրել վերցնել մանդատը՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։